Սևակ Մխիթարյանը կրկին անպարտելի էր
19/10/2013 13:46

Սևակ Մխիթարյանը կրկին անպարտելի էր

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Մոգի դաս Կրուզեսում առաջին մրցանակ նվաճելուց հետո հաղթանակ տարավ նաև Ֆորկիլինյա քաղաքում անցկացված օփենում: Մխիթարյանը, կրկին չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և 46 մասնակիցների մեջ դարձավ միանձնյա հաղթող: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Սևակ Մխիթարյանը կրկին անպարտելի էր