.jpg)
Ռազմական փորձագետ. Հակառակորդը անթաքույց զինվում է
«Նշված թիվը կարծում ենք չափազանցված է և իրականությանը չի համապատասխանում: Փորձը ցույց է տվել, որ այն կարող է ուռճացված լինել մինչև անգամ կիսով չափ»,- Aysor.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի մասին հայտարարությունները և դրա առաջացրած հնարավոր վտանգները Հայաստանի և Արցախի համար, ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:
Նշենք, որ համաձայն Ադրբեջանի 2014 թվականի պետական բյուջեի՝ ռազմական ծախսերը 2013 թվականի համեմատ աճելու են 57 մլն մանաթով (մոտ 75 մլն դոլար)՝ կազմելով մոտ 3 մլրդ 798 մլն դոլար:
«Չնայած այդ ամենին, իհարկե, մտահոգիչ է ադրբեջանական ռազմական բյուջեի մշտական և կայուն աճը: Հակառակորդը անթաքույց զինվում է և չի թաքցնում իր նպատակները: Հարկավոր է ավելի զգոն լինել, ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր պաշտպանունակությանը և մարտական պատրաստականությանը»,- հավելեց նա: