.jpg)
Վթար Վահագնի թաղամասի մոտ. Կան տուժածներ
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Նախնական տվյալներով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը. կա երկու տուժած:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: