Ստամբուլի շախմատի ակումբի նախագահ է նշանակվել Առնո Կարապետյանը
21/10/2013 17:54

Ստամբուլի շախմատի ակումբի նախագահ է նշանակվել Առնո Կարապետյանը

Պոլսահայ շախմատիստ և գործարար Առնո Կարապետյանը նշանակվել է Թուրքիայի հնագույն և խոշորագույն` Ստամբուլի շախմատի ակումբի նախագահ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Ստամբուլում ավարտված օփենում Կարապետյանը գրավել էր 8-րդ տեղը` վաստակելով 6,5 միավոր:
 

Ստամբուլի շախմատի ակումբի նախագահ է նշանակվել Առնո Կարապետյանը