.jpg)
Չեխիայի նախագահին 10 մետրանոց միջնամատ են ցույց տվել
Չեխիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին խորհրդարանի դիմաց գտնվող Վլտավա գետում լաստանավի վրա տեղադրել են 10 մետրանոց միջնամատ:
Comments.ua-ի փոխանցմամբ, քանդակի հեղինակը սկանդալային քանդակագործ Դավիդ Չերնին է, ով ակտիվորեն մասնակցել է նախագահական ընտրարշավին` աջակողմյան Top 09 կուսակցության թեկնածու Կարել Շվարցենբերգի օգտին:
Ընտրությունների 2-րդ փուլում Շվարցենբերգը պարտվել է գործող նախագահ Միլոշ Զեմանին:
Զեմանը, ով այս պահին գտնվում է Ուկրաինայում, հայտարարել է, որ ինքը դեռևս չի տեսել այդ քանակը և չի կարող այդ առիթով բան ասել: