Պաշտոնապես հաստատվեց. Դավիթ Սարգսյանը ազատվել է աշխատանքից
21/10/2013 19:14

Պաշտոնապես հաստատվեց. Դավիթ Սարգսյանը ազատվել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 21-ի հրամանով` ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են ՀՀ դախատախության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեցրել է, Դ.Սարգսյանը, ով նաեւ կոլեգիայի անդամ է, աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեռ նախորդ շաբաթ: Ավելի վաղ, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ կոլեգիայի մեկ այլ անդամ` Կորյուն Փիլոյանը: Նոր նշանակումների մասին տեղեկություններ առայժմ չկան: 

Պաշտոնապես հաստատվեց. Դավիթ Սարգսյանը ազատվել է աշխատանքից