Խորամանկություններ ավելորդ կիլոգրամներ չկուտակելու համար
21/10/2013 17:45

Խորամանկություններ ավելորդ կիլոգրամներ չկուտակելու համար

Գիտնականներն ապացուցել են, որ ավելորդ կիլոգրամներ չկուտակելու համար անպայման չէ դիետա պահել:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ավելի արդյունավետ կլինի պարզապես որոշ շտկումներ անել կենսակերպի մեջ:

Ըստ ուսումնասիրության ղեկավաի՝ տանը սնվելը դրական հույզեր է պարգևում: Բացի այդ, շատ կարևոր է այն միջավայրը, որտեղ Դուք սնվում եք: Ապացուցվել է, որ ընկերական շրջապատում մարդ ավելի շատ է ուտում, քան մենակ:

Քաշը պահպանելու համար կա ևս մի քանի խորամանկություն: Հոգեբանները խորհուրդ են տալիս ուտելիքը փոքր ափսեների մեջ դնել, իսկ պատառաքաղը կամ գդալն ընտրել մեծ: Նաև սննդաբանները խորհուրդ են տալիս ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմել, ինչը թույլ կտա ավելի շուտ կշտանալ և քիչ ուտել:

Խորամանկություններ ավելորդ կիլոգրամներ չկուտակելու համար