Facebook-ը խափանվել է. Փոխեք գաղտնաբառերը
21/10/2013 19:53

Facebook-ը խափանվել է. Փոխեք գաղտնաբառերը

Facebook սոցիալական ցանցի աշխատանքը խափանվել է աշխարհի մի շարք երկրներում՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է rbc.ru-ն: 

Բարդություններ են ի հայտ եկել Ռուսաստանում, Ռումինիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: 

Նոր գրառում կատարելու դեպքում՝ հայտնվում է հաղորդագրություն, թե սխալ է տեղի ունեցել և համակարգը խնդրում է մի քանի րոպեից կրկնել փորձը:

Բացի այդ, սոցցանցում հնարավոր չէ հավանել և մեկնաբանել որևէ բան: Մնացած ֆունկցիաները նորմալ են աշխատում և օգտատերերը նախկինի պես կարող են հաղորդագրություններ գրել: 

Տեխնիկական խափանման պատճառների մասին որևէ բան չի հաղորդվում:

Այս պահին տեխնիկական վրիպակների մի մասն արդեն շտկվել է, բայց անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ են տալիս անպայման փոխել ձեր էջերի գաղտնաբառերը: 

Facebook-ը խափանվել է. Փոխեք գաղտնաբառերը