Գավառում հրդեհի հետևանքով մարդ է մահացել
21/10/2013 18:01

Գավառում հրդեհի հետևանքով մարդ է մահացել

Հոկտեմբերի 20-ին` ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այրվել է 1931 թ. ծնված Ջանիկ Շահրիկյանի տունը, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Մեկնած օպերատիվ խմբին Ջ. Շահրիկյանի թոռը հաղորդում է տվել, որ միայնակ բնակվող պապն իր տան ննջասենյակում, ծխախոտի գլանակից առաջացած հրդեհից, ծխախեղդ է եղել և տարբեր աստիճանի այրվածքներից մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Գավառում հրդեհի հետևանքով մարդ է մահացել