Ֆուտբոլի երկրպագուն ճայտրուկով հարվածել է մրցավարի գլխին (Տեսանյութ)
21/10/2013 20:49

Ֆուտբոլի երկրպագուն ճայտրուկով հարվածել է մրցավարի գլխին (Տեսանյութ)

Անգլիայի ֆուտբոլի առաջնության «Աստոն-Վիլլա»-«Թոթենհեմ» խաղի ընթացքում երկրպագուներից մեկը ճայտրուկով հարվածել է եզրային մրցավար Դեվիդ Բրայանին:

Մրցավարը շարունակել է իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը ձերբակալել է «Թոթենհեմի» 2 երկրպագուի, որոնցից մեկը 25 տարեկան է, մյուսը` 47:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ իրենք այդ միջադեպը առանց արձագանքի չեն թողնելու:

«Աստոն-Վիլլա»-«Թոթենհեմ» խաղը ավարտվել է 2-0 հաշվով:

 

Ֆուտբոլի երկրպագուն ճայտրուկով հարվածել է մրցավարի գլխին (Տեսանյութ)