Մոսկվայում դաղստանցիները կրակել են հայ երիտասարդների վրա (Տեսանյութ)
21/10/2013 12:32

Մոսկվայում դաղստանցիները կրակել են հայ երիտասարդների վրա (Տեսանյութ)

Նախօրեին` առավոտյան ժամը 4-ի սահմաններում Մոսկվայի «Պրինց» ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել:

Lifenews.ru-ի փոխանցմամբ, 2 խումբ ագրեսիվ տրամադրված երիտասարդներ միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցրել և չեն սահմանափակվել միայն փոխադարձ վիրավորանքներով:

Կրակոցներ հնչեցրած 20-ամյա Ազամատ Շամսուևը և 21-ամյա Մուհամեդ Մալիկովը BMW մեքենայով ցանկացել են հեռանալ դեպքի վայրից, սակայն ձերբակալվել են ոստիկանության կողմից:

Շամսուևը հանձնել է իր մոտ եղած ատրճանակը, սակայն հրաժարվել է ցուցմունքներ տալ:

Կրակոցներից տուժել են և հիվանդանոց են տեղափոխվել 19-ամյա Գանիկ Մագլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և 21-ամյա Արման Սարգսյանը:
 

Մոսկվայում դաղստանցիները կրակել են հայ երիտասարդների վրա (Տեսանյութ)