«Չկա որևէ քաղաքացի, որ համարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Ծառուկյանի հետ»
21/10/2013 16:09

«Չկա որևէ քաղաքացի, որ համարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Ծառուկյանի հետ»

«Հիմնական խնդիրն այն է, թե ինչպես է մարդը ինչ-որ մի շենքում ինքն իրեն հռչակում ֆեդերացիայի նախագահ…Կարծում եմ` ճիշտ կլինի, որ դուք դիմեք Օլիմպիական կոմիտեի քարտուղարին և ստանաք հստակ պարզաբանում`տեղի ունեցածի վերաբերյալ»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով մամուլում շրջանառվող Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան հայտնի միջադեպին, նման կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«ՀՀ-ում չկա և չի կարող լինել որևէ քաղաքացի` անկախ իր զբաղեցրած պաշտոնից, որ համարձակություն ունենար անգամ բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև Գագիկ Ծառուկյանն ինքը երբևէ որևէ մեկին չի վիրավորել և մշտապես հարգալից է եղել իր բոլոր գործընկերների հետ: Ուստի, այն քաղաքային ֆոլկլոր պատմությունները, որոնք ներկայացված են կոնկրետ ուժերի սպասարկող մամուլում, ուղղակիորեն որևէ աղերս չունեն իրականության հետ»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

 

 

«Չկա որևէ քաղաքացի, որ համարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Ծառուկյանի հետ»