.jpg)
Ռոնալդո. «Բրազիլիայի ընտրանին կհաղթի Մունդիալում»
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծում է, որ իր հայրենակիցները լավ հնարավորություն ունեն հաղթելու աշխարհի 2014 թ. առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:
«Կոնֆեդերացիների գավաթը, իհարկե, նույնը չէ, ինչ աշխարհի առաջնությունը, սակայն այդ մրցաշարում Բրազիլիայի ընտրանին արդեն իսկ ցույց է տվել, թե ինչի է ունակ: Վերջին ժամանակահատվածում բրազիլացիները բարելավվել են իրենց խաղային որակները, և դա մեզ հույս է ներշնչում, որ կարող ենք հարազատ տրիբունաների աջակցությամբ տիրանալ աշխարհի առաջնության պատվավոր գավաթին: Մենք հաղթելու հիանալի հնարավորություն ունենք:
Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները նույնպես ֆավորիտների թվում են, բայց Բիազիլիայի ընտրանին ապացուցել է, թե որքան ուժեղ է: Ըստ իս` մրցաշարի հաղթողի հավակնորդներն են Բրազիլիան, Գերմանիան և Իսպանիան` հենց այս հերթականությամբ»,- նշել է Ռոնալդոն: