.jpg)
ԱՄՆ-ում գրանցվել է ինքնահրկիզման աշխարհի նոր ռեկորդ (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքի 21 բնակիչներ ինքնահրկիզվել են՝ բարեգործական նպատակներով` Հարավային Աֆրիկայի երկրների օգնելու համար:
Newsru.com-ի փոխանցմամբ՝ ինքնահրկիզումը պաշտոնապես գրանցվել է Գիննեսի գրքում, ակցիայի մասնակիցներից ոչ ոք չի տուժել:
Ինքնահրկիզման գործողության մասնակիցները կրել են հատուկ զգեստներ և հրկիզվելուց հետո 32 վայրկյան շրջել հրապարակում:
Ռեկորդը ֆիքսելուց հետո, մասնակիցները պառկել են ասֆալտի վրա, որպեսզի նրանց հանգցնեն կրակմարիչների միջոցով: