.jpg)
«Անջատողական ադրբեջանական ԶԼՄ-ներին չպետք է լուրջ վերաբերվել»
Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը խորհուրդ է տալիս անջատողական ուղղվածություն ունեցող ադրբեջանական ԶԼՄ-ին լուրջ չվերաբերվել:
Այդ մասին նշված է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության կայքում:
Հաղորդագրության համաձայն՝ այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, լրագրողի այն դիտարկմանը, թե անջատողական ուղղվածություն ունեցող որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ իրանցի ազարիներին անջատողական են անվանում, ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը մասնավորապես պատասխանել է. «Մեր խորհուրդն այն է, որպեսզի այդպիսի հայտարարությունները լուրջ չընդունեք»:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից իրականացվող հակաիրանական քարոզչության խնդրին, նշել էր. «Ադրբեջանում ազատորեն իր գործունեությունն է ծավալում հակաիրանական ուղղվածություն ունեցող «Gunaz.tv» հեռուստաալիքը, ամեն օր ադրբեջանական տասնյակ կայքեր հակաիրանական քարոզչություն են իրականացնում՝ գործածելով «Հարավային Ադրբեջան» կեղծ արտահայտությունը (Ադրբեջանում այդպես են կոչում Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգները)»: