.jpg)
Բալլակ. «Պեպը գիտի, թե ինչ է պետք ֆուտբոլիստներին»
«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Միքայել Բալլակը կարծում է, որ մյունխենցիները չեն սխալվել` ամռանը կատարելով մարզչական փոփոխություն: Տեղեկացնում է «Sky sports»-ը:
«Չեմպիոնների լիգայում հաղթանակ տոնելուց հետո միշտ էլ դժվար է որոշակի նպատակներ դնելը: Նոր մրցաշրջանում նոր հավակնությունների մասին մտածելը նման դեպքերում ևս բարդ է: Ուստի մարզչական փոփոխությունն այս պարագայում հենց այն էր, ինչի կարիքն ուներ «Բավարիան»:
Գվարդիոլայի գլխավորությամբ թիմում ծնվեցին նոր գաղափարներ: Պեպը համաշխարհային մակարդակի մասնագետ է և գիտի, թե ինչ է պետք ֆուտբոլիստներին:
Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը ցույց տվեց, թե ինչի է ունակ «Բավարիան»: Դա հիանալի մրցավեճ էր»,- նշել է Բալլակը: