Հակառակորդի կրակից վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում
22/10/2013 17:27

Հակառակորդի կրակից վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում վիրավորված երեք զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Իջևանի բժշկական կենտրոնից:

«Արթուր Սերոբի Անդրանիկյանը, Արայիկ Նորիկի Ժամհարյանը և Մարտին Վահրամի Պետրոսյանը մեզ մոտ են տեղափոխվել կրակոցներից անմիջապես հետո: Նրանց ցույց է տրվել անհրաժեշտ օգնությունը, որից հետո զինվորները տեղափոխվել են այլ հիվանդանոց»,- ասացին շտապօգնության ծառայությունից:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ հակառակորդը կրակ է բացել Բերդ-Իջևան ավտոճանապարհով անցնող մեքենաների վրա: Միջադեպի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, 1994թ.-ին ծնված Գարիկ Արտակի Պողոսյանը:

Նախորդող հրապարակում` Հակառակորդը կրակել է զինվորական մեքենայի վրա. Զինվոր է զոհվել



 

Հակառակորդի կրակից վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում