.jpg)
Դավիթ Ջամալյան. Իրավիճակը վերահսկողության տակ է
«Կրկին անգամ ականատես եղանք ադրբեջանական ագրեսիային: Սրանով Ադրբեջանի պաշտպանության նախարարը փորձում է իր պիտանի լինելն ապացուցել «նորընտիր» նախագահին՝ իր տեղը գտնելու նոր կառավարությունում»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանական կողմից Բերդ-Իջևան մայրուղու ուղղությամբ իրականացված կրակը, միջադեպի վայրից մեզ փոխանցեց պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:
«Բացի այն, որ Ադրբեջանը տապալել է բանակցային պրոցեսը, հատկանշական է, որ վերջինս նման սադրանքի է գնում այն բանից հետո, երբ մեկ օրյա այցով Ադրբեջան էր ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, նա ընդամենը ժամեր առաջ է այնտեղից մեկնել»,- նշեց Դ. Ջամալյանը:
«Իրավիճակը լիովին վերահսկողության տակ է, ՀՀ ԶՈՒ-ն սահմանի ողջ երկայնքով տիրապետում է իրավիճակին և համարժեք գործողություններով լռեցրել է թշնամուն: Այս պահին հարաբերական անդորր է»,- հավելեց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Հակառակորդը կրակել է զինվորական մեքենաների վրա. Զինվոր է զոհվել
Հակառակորդի կրակից վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում