.jpg)
Նոյեմբերի 17-ին մի շարք համայնքներում ընտրություններ են
2013 թվականի նոյեմբերի 17-ին տեղի կունենա Արագածոտնի մարզի Ջրամբարի, Թթուջրի համայնքների ղեկավարների, Ձորագլխի, Նիգավանի, Հարթավանի, Սարալանջի, Սասունիկի, Ոսկեվազի, Կանչի, Լեռնարոտի, Կաթնաղբյուրի, Դդմասարի, Նոր Ամանոսի համայնքների ավագանիների անդամների, Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Ձորագյուղի համայնքի ղեկավարի, Լճաշենի, Նորաշենի, Չկալովկայի, Սարուխանի, Ջիլի, Կալավանի, Մարտունու, Թթուջրի, Ախպրաձորի, Մաքենիսի, Լճավանի համայնքների ավագանիների անդամների, Լոռու մարզի Մարգահովտի համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Աչաջրի համայնքի ղեկավարի, Այգեհովտի, Բերդավանի, Ենոքավանի, Ջուջևանի, Բերդի, Չորաթանի, Վերին Կարմիր աղբյուրի համայնքների ավագանիների անդամների հերթական ընտրությունները:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշման նախագիծը քննարկվելու է վաղը` հոկտեմբերի 23-ի կառավարության նիստում: Հարցը ներկայայցնելու է Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: