.jpg)
ԵՄ-ն պարտավոր է պաշտպանել իր արևելյան հարևաններին Ռուսաստանի ճնշումներից
ԵՄ-ն պարտավոր է պաշտպանել իր արևելյան հարևաններին Ռուսաստանի ճնշումներից։ Այս մասին հայտարարել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորները՝ ԵՄ հանձնաժողովի հետ քննարկման ժամանակ՝ վկայակոչելով Ռուսաստանի շանտաժը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ՝ Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ։
Միևնույն ժամանակ պառլամենտականները նշել են, որ Ռուսաստանը կարող է ԵՄ-ին իր հարևանների ինտեգրացիան դիտել որպես առավել լայն հնարավորություններ, որից կշահեին բոլոր կողմերը։
Պառլամենտականները ողջունել են ԵՄ հանձնաժողովի առաջարկը՝ ազատականացնել ԵՄ-Մոլդովա գինու առևտուրը և Մոլդովային հատկացնել հատուկ քվոտա, որով կփոխհատուցվի մոլդովական գինիների վրա Ռուսաստանի ներմուծման արգելքը։
Նրանք ողջունել են նաև Ուկրաինայի հետ առևտրի ազատականացումը, որը ուժի մեջ կմտնի Վիլնյուսում ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի կնքումից անմիջապես հետո։
Նշվում է, որ Վիլնյուսի գագաթաժողովը պատմական է լինելու՝ Եվրամիության քաղաքական և տնտեսական գոտիներին իր արևելյան գործընկերների ինտեգրման տեսանկյունից։
Նշենք, որ Եվրոպական հարևանության քաղաքականության բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության կդրվի վաղը։