.jpg)
Ֆերգյուսոն. «Բեքհեմը մինչ այժմ չի գիտակցել իր սխալը»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը բացահայտել է այն գաղտնիքը, թե ինչու Դևիդ Բեքհեմը որոշեց հեռանալ «մանկունյանցիների» կազմից` մարզական կարիերան շարունակելով Մադրիդի «Ռեալում»: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«2003 թ. Բեքհեմը մտածում էր, որ ինձնից կարևոր է: Հենց դա էլ դարձավ մահվան դատավճիռ` նրա համար: «Արսենալի» հետ կայացած գավաթային խաղից հետո շատ դժգոհ է: Երբ մտա հանդերձարան, վերցրեցի խաղակոշիկն ու նետեցի նրա վրա: Այն դիպավ Դևիդի աչքին, որից հետո ֆուտբոլիստը փորձեց հարձակվել ինձ վրա: Բնականաբար, խաղընկերները նրան հետ պահեցին:
Ավելի ուշ նրան ասացի, որ դիտի խաղի տեսագրությունը, բայց նա մինչ այժմ չի գիտակցել իր սխալը: Ժամանակն էր, որ Բեքհեմը հեռանար»,- նշել է Ֆերգյուսոնը: