.jpg)
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Զարուհի Փոստանջյան
Քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցությունում միաձայն ղեկավար ընտրվեց խմբակցության արդեն նախկին քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Իսկ ահա խմբակցության քարտուղար կլինի Թևան Պողոսյանը:
Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց, որ Ռ. Հակոբյանի անձնական որոշումն էր, և յուրաքանչյուր մարդ, Ա. Մարտիրոսյանի խոսքով, իրավունք ունի չմեկնաբանել իր անձնական որոշման պատճառները:
«Սակայն դա քաղաքական կամ ներկուսակցական խնդրի հետ կապված չէ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ միևնույն ժամանակ չբացառելով միջանձնային, ներանձնային խնդիրները:
Նախորդող հրապարակում՝ Ռ. Հակոբյան. Րաֆֆին չէր ցանկանում, որ ես հրաժարական տայի