.jpg)
22/10/2013 21:20
Երգչուհի Քելլի Կլարկսոնն ամուսնացել է
Քելլի Կլարկսոնն ու Բրանդոն Բլեքսթոքը կիրակի օրը ամուսնացան։ Երգչուհին երկուշաբթի օրը 3 նկար էր տեղադրել Twitter-ում, որտեղ նա փայլում էր սպիտակ ժանյակավոր գործվածքով հարսանեկան զգեստում։



«Ես պաշտոնապես տիկին Բլեքսթոք եմ։ Մենք ամուսնացանք երեկ՝ Թինեսիսում, ամենագեղեցիկ վայրում»,- գրել էր երգչուհին։
Զույգը նշանված էր 2012 թ․-ի դեկտեմբերից, նրանց հարսանիքը նախանշված էր օգոստոսի 20-ին, որն այնուհետ փոխվեց հոկտեմբերի 20-ով։