Քանյե Վեսթը ծնկի է իջել Քիմի առաջ և նվիրել 15 կարատ ադամանդե մատանի
22/10/2013 21:04

Քանյե Վեսթը ծնկի է իջել Քիմի առաջ և նվիրել 15 կարատ ադամանդե մատանի

Քանյե Վեսթը նախօրեին` Քիմ Քարդաշյանի ծննդյան 33-ամյակի կապակցությամբ, յուրօրինակ ձևով խնդրել է Քիմի ձեռքը։

Սան Ֆրանցիսկոյի AT&T այգում անցկացվող ծննդյան տոնի ժամանակ Քանյեն նախապես ապագա զոքանչից է խնդրել նրա դստեր ձեռքը։ Ապա Քանյեն ծնկի է իջել Քիմի առաջ և նրան նվիրել 15 կարատ ադամանդե մատանի, որը պատրաստել է Լորան Շվարցը։

Այդ պահին հսկայական էկրանի վրա հայտնվել է «Խնդրում եմ, ամուսնացիր ինձ հետ» գրությունը և 50 հոգանոց նվագախումբը սկսել է նվագել Լանա Դել Ռեյի «Young and Beautiful» ստեղծագործությունը։

 

 

Քանյե Վեսթը ծնկի է իջել Քիմի առաջ և նվիրել 15 կարատ ադամանդե մատանի