Համանախագահները կհանդիպեն Լոնդոնում
22/10/2013 13:22

Համանախագահները կհանդիպեն Լոնդոնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ավարտել է իր այցը Ադրբեջան և մեկնել Մեծ Բրիտանիա: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ սպասվում է, որ ամերիկացի համանախագահը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կամփոփի իր Ադրբեջան կատարած այցն ու դրա արդյունքները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան: