Վոլգոգրադի ահաբեկիչ կինը հիջաբ սկսել է կրել ռուսի հետ ամուսնությունից հետո
22/10/2013 19:52

Վոլգոգրադի ահաբեկիչ կինը հիջաբ սկսել է կրել ռուսի հետ ամուսնությունից հետո

Վոլգոգրադում նախօրեին ավտոբուս պայթեցրած մահապատր-ահաբեկիչը գրեթե չի շփվել ընտանիքի հետ: Աղջկա մայրը՝ Ռավզատ Ասիյալովան պատմել է, որ դուստրը հիջաբ սկսել է կրել մոսկվացի Դմիտրի Սոկոլովի հետ ամուսնությունից հետո: Կինը պատմել է, որ փեսան 10 տարով փոքր է եղել իր աղջկանից:
 
Ռավզատ Ասիյալովան ապրում է Դաղստանի Գունիբ գյուղում, աշխատում է փոստում: «Հազվադեպ էր զանգում, քանի որ միշտ հանդիմանում էի նրան: Ամուսնացած էր թուրքի հետ, ամեն ինչ նորմալ էր: Հետո բաժանվեցին: Ամուսնացավ ռուսի հետ: Հիջաբ սկսել է կրել նրա հետ ամուսնությունից հետո, սկսել է աղոթել: Հիջաբի պատճառով միշտ վեճեր էինք ունենում»,- «Известия»-ի հետ զրույցում պատմել է մահապարտի մայրը:

Կինը պատմել է, որ դստեր ամուսնուն երբեք չի տեսել: Չգիտի նաև թե որտեղ են ապրել վերջին շրջանում: Մայրը չի նշել, թե դուստրն ինչով է զբաղվել:

«Որքան էլ հարցրել եմ, երբեք չի պատասխանել»,- ասել է Ռավզատ Ասիյալովան:

Վոլգոգրադում տեղի ունեցած պայթյունի մասին կինը իմացել է համացանցից:

«Հիմա գնում եմ քննչական կոմիտե: Ավելին չգիտեմ, որտեղի՞ց իմանամ, ես հասարակ մայր եմ, չգիտեմ, թե ինչու է այդ բանն արել, հիմա ո՞վ կպատասխանի ինձ»,- ասել է ռավզատ Ասիյալովան:

Ըստ օպերատիվ տվյալների՝ ահաբեկչի մոտ եղել է ինքնաշեն պայթուցիկ: Մահապարտի մոտ հայտնաբերվել է անձնագիր: Ասիյալովան ահաբեկիչների շրջանում հայտնի է որպես Ամաթուրախման:

Ավտոբուսի պայթյունի զոհ է դարձել 6 մարդ, այդ թվում՝ ահաբեկիչը: Տուժել է 32 մարդ:
 

Վոլգոգրադի ահաբեկիչ կինը հիջաբ սկսել է կրել ռուսի հետ ամուսնությունից հետո