.jpg)
Կոկորդիլոսը փորձել է սուպերմարկետ մտնել
Երկու մետրանոց կոկորդիլոսը փորձել է մտնել Ապոպկա քաղաքում սուպերմարկետներից մեկը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, կոկորդիլոսը սողացել է դեպի մուտքը, սակայն վախեցել ավտոմատացված դռներից, որոնք սկսել են բացվել և փակվել հենց իր քթի մոտ:
Շուտով կոկորդիլոսին նկատել են սուպերմարկետի աշխատակիցները: Մինչ ոստիկանները փորձել են կենդանուն հեռացնել տարածքից, սուպերմարկետի հաճախորդները նրան լուսանկարել են:
Կոկորդիլոսը շուտով հրաժարվել է «շոփինգի» գաղափարից և գնացել դեպի սուպերմարկետի հետևում գտնվող լճակը:
Ներկաներից որևէ մեկը չի տուժել: