Սերժ Սարգսյանը այցելեց ««Շահնազարյան» գինու-կոնյակի տուն»
22/10/2013 11:38

Սերժ Սարգսյանը այցելեց ««Շահնազարյան» գինու-կոնյակի տուն»

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց ««Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ընկերություն, շրջեց գործարանի արտադրամասերում:

Երկիր ղեկավարը ծանոթացավ գործարանի արտադրական հնարավորություններին, ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև` իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին:

Լրագրողների հետ զրույցում ««Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ընկերություն ՍՊԸ գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը նշեց, որ գործարանի արտադրական ծավալները մեծանում են:

Նրա խոսքով` անցյալ տարի արտադրվել է 760 հազար շիշ կոնյակ, այս տարի նախատեսվում է արտադրել 1 մլն 200 հազար շիշ կոնյակ:

Շահնազարյանը նշեց, որ իրենց արտադրանքը, հիմնականում, արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, մի փոքր մաս էլ` Եվրոպա:

Եղվարդ քաղաքում գտնվող գործարանի կառուցման որոշումը կայացվել է 2009 թ.: 2011 թ նոյեմբերից ««Շահնազարյան» գինու-կոնյակի տունը» զարգանում է, ինչպես գինեգործության, այնպես էլ խաղողագործության ասպարեզներում: Գործարանը ունի 80 աշխատող` 178 հազար դրամ միջին աշխատավարձով: