Սիրիայում հակամարտությունը վերածվում է «բոլորը բոլորի դեմ» պայքարաձևի
22/10/2013 21:33

Սիրիայում հակամարտությունը վերածվում է «բոլորը բոլորի դեմ» պայքարաձևի

Սիրիայի Ալ-Ռաքա նահանգի վարչական կենտրոն հանդիսացող համանուն քաղաքում լուրջ դիմակայություն է հասունանում Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարող իսլամական ծայրահեղական երկու առանցքային խմբավորումների` «Ջաբհաթ ալ-Նուսրայի» և «Իրաքի և Շամի իսլամական պետության» (ԻՇԻՊ) տեղական կազմավորումների միջև:

Բանն այն է, որ «Ջաբհաթ ալ-Նուսրայի» ներկայացուցիչները մեղադրում են «ԻՇԻՊ»-ին նրանում, որ վերջինի կողմից Ռաքայում իսլամական խալիֆաթ հայտարարելուց հետո կտրուկ սրվել է անվտանգության խնդիրը նահանգում, իսկ վարչական կենտրոնում ընդհանրապես քաոսային իրավիճակ է ստեղծվել: Բացի այս, սեփական դիրքերն ամրապնդելու և «մրցակիցների» նկատմամբ առավելության հասնելու նպատակով «ԻՇԻՊ»-ը փախցնում և մեկուսացնում է մյուս հակակառավարական խմբավորումների ղեկավարներին:

Սիրիայում հակամարտության շարունակման դեպքում` նման իրավիճակ է սպասվում ամբողջ երկրում և շատ ավելի մեծ մասշտաբներով` «բոլորը բոլորի դեմ» պայքարաձևից բխող բոլոր հնարավոր սպառնալիքներով: 

Սիրիայում հակամարտությունը վերածվում է «բոլորը բոլորի դեմ» պայքարաձևի