Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականներն արդեն Երևանում են
22/10/2013 20:09

Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականներն արդեն Երևանում են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 թթ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը հոկտեմբերի 23-ից 30-ը կանցկացվի Հայաստանում: Մեր հավաքականի մրցակիցներն են Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, բոլոր երկրների պատվիրակություններն արդեն ժամանել են Երևան: Անգլիայի հավաքականը տեղակայվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները՝ «Նաիրի» հյուրանոցում:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմցրի Անգլիայի Մ-17 հավաքականի հետ:

Մրցաշարի խաղացանկն ամբողջությամբ.

1-ին տուր
Անգլիա-Հայաստան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 24, ժամը 15:00:
Իռլանդիա-Ջիբրալթար, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 24, ժամը 17:00:

2-րդ տուր
Ջիբրալթար-Անգլիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 26, ժամը 15:00:
Իռլանդիա-Հայաստան, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 26, ժամը 17:00:

3-րդ տուր
Անգլիա-Իռլանդիա, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 29, ժամը 15:00:
Հայաստան-Ջիբրալթար, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 29, ժամը 15:00:

Եվրոպայի առաջնության հաջորդ՝ էլիտ ռաունդ դուրս կգան խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև բոլոր 13 խմբերում լավագույն երրորդ տեղ զբաղեցրած թիմը:
 

Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականներն արդեն Երևանում են