Վարդան Մինասյանին փոխարինող են գտել
22/10/2013 10:10

Վարդան Մինասյանին փոխարինող են գտել

«Ժողովուրդի» տեղեկություններով, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոսակցություններ են պտտվում նրա փոխարեն Աբրահամ Խաշմանյանին նշանակելու մասին:

Վերջինս Հայաստանի ֆուտբոլի մինչև տասնինը տարեկանների հավաքականի և «Արարատի» գլխավոր մարզիչն է, որը նախորդ տարվա նոյեմբերին որակազրկվել էր ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից՝ Կապանի «Գանձասարի» հետ արտագնա խաղում մրցավարին հայհոյելու համար:
 

Վարդան Մինասյանին փոխարինող են գտել