«Էյր Արմենիայի» 2-րդ թռիչքով կառավարական պատվիարկությունը կմեկնի Բրյուսել
23/10/2013 21:00

«Էյր Արմենիայի» 2-րդ թռիչքով կառավարական պատվիարկությունը կմեկնի Բրյուսել

«Էյր Արմենիա» ավիաընկերության երկրորդ թռիչքը կիրականացվի արդեն այսօր: Դրանով Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Բրյուսել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ընկերության համասեփականատեր Վահան Հարությունյանը:

«Առաջին թռիչքն այսօր կեսօրին էր, և մենք շատ ենք կարևորում այն, որ առաջին թռիչքը նշանավորվեց նոր ընտանիքի ստեղծումով»,- ասաց Վահան Հարությունյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե առաջին թռիչքի ժամանակ տեղի ունեցած հարսանիքը բեմադրված է եղել.

«Ուղղակի զարմանում եմ մարդկանց այն հատկության վրա, որ նրանք սկսել են չհավատալ բացարձակապես ոչ մի բանի: Իհարկե, հարսանիքն իրական է եղել, կազմվել է նոր ընտանիքը: Տղան գնացել է Ռոստով՝ աղջկա հետևից ու նրանք միասին վերադարձել են: Հատկապես ուզում եմ ընդգծել այն փաստը, որ մենք Հայաստան հարս ենք բերել: Այսինքն՝ նորակազմ ընտանիքը ոչ միայն չի լքել հայրենիքը, այլև՝ հարսին այլ երկրից բերել է իր հայրենիք»,- ասաց Վահան Հարությունյանը:

Ինչ վերաբերում է կառավարական պատվիրակության մեկնմանը, նշենք, որ «Արմավիայի» սնանկությունից հետո սա առաջին անգամն է, որ մեր պատվիարկությունը մեկնում է հայկական տարբերանշաններով ու հայկական ընկերության օդանավով:

Հիշեցնենք, որ «Էյր Արմենիան» իր առաջին թռիչքն իրականացրել է այսօր կեսօրին:

Նախորդող հրապարակում՝ «Հարսնացուն հյուսիսից ժամանեց «Էյր Արմենիա»-ի օդանավով»

«Էյր Արմենիայի» 2-րդ թռիչքով կառավարական պատվիարկությունը կմեկնի Բրյուսել