.jpg)
«Բանանցը» և «Միկան» դուրս եկան կիսաեզրափակիչ
Այսօր կայացան Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները, որոնցում կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին «Բանանցն» ու «Միկան»: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Բանանցը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Շիրակին», սակայն առաջին խաղում մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր: Հանդիպման միակ գոլը 34-րդ րոպեին հեղինակեց Դամե Դիոպը:
Քառորդ եզրափակիչ մյուս խաղում «Միկան» 3:0 հաշվով ջախջախեց «Ալաշկերտին»: Գոլերի հեղինակներ դարձան Վարդգես Սաթումյանը` 58, Սարգիս Կարապետյանը` 63 և Անդրանիկ Ոսկանյանը` 89: