.jpg)
23/10/2013 18:34
Արթուր Սարգսյանը` հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանի փոխարեն ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արթուր Սարգսյանը:
Վարդան Արամյանը նշանակվել էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: