Հայաստանի օդային դաշտը ազատակաանցվում է
23/10/2013 12:42

Հայաստանի օդային դաշտը ազատակաանցվում է

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ներկայացրեց ՀՀ ավիափոխադրումների դաշտի ռազմավարությունը, ստեղծվելու է աշխատանքային խումբ և հաստատվելու է նրա կազմը:

Վ. Ավանեսյանը նշեց, որ ներկայացվում է ավաիցիայի ոլորտը կարգավորող ծրագիր, փաստաթղթեր և սկսվելու է ՀՀ ավիացիայի ամբողջական ազատականացումը, իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ և այլն:

Հաստատվելու են նաև ոլորտի չափանիշները, որտեղ կարգավորելու են տեղական ավիաընկերություններին, նրանց լիցենզավորման կարգին, հիմնադրությներին վերաբերող կետեր: Կձևավորվի աշխատանքային խումբ, որը կիրականացնի ծրագրով հաստատված աշխատանքները, կհստակեցվի նաև աշխատաքնային խմբի ցանկը:

Քաղավիացիայի վարչությունից արձագանքեցին, որ հայեցակարգի շուրջ վարչությունը դիտարկումներ ունի, պարզվեց դիտարկումներ ունի նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Կառույցները ժամանակ խնդրեցին շտկումների և հայեցկարագին ծանոթանալու համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել, եղել են իրարամերժ մոտեցումներ՝ խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակը:

Հայեցակարգի մշակման համար աշխատել են հանրահայտ «Մաքքենզի» ընկերության մասնագետները, որոնք մշակել են ոլորտի ռազմավարությունը: Երկու անգամ այն քննարկվել է ՀՀ նախագահի մոտ:

«Հայաստանը պետք է գնա ազատականցման ճանապարհով, ինչը խթանելու է ՀՆԱ-ի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, դարձնելու է ուղևորափոխադրումները հարմարավետ, գները նվազելու են՚»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այս հիմնադրույթներն են ընկած այս ռազմավարության մեջ: Նշված են նաև քայլերը:

Վարչապետը դիմեց շահագրգիռ կողմերին, որպեսզի հինգ օր աշխատեն «Մաքքենզիի» մասնագետների հետ և առավելագույնս տեղայնացնեն փաստաթուղթը: 

Հայաստանի օդային դաշտը ազատակաանցվում է