Հայտնի են աշխարհի թիմային առաջնության բոլոր մասնակիցները
23/10/2013 18:42

Հայտնի են աշխարհի թիմային առաջնության բոլոր մասնակիցները

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ աշխարհի շախմատի թիմային առաջնության միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 6-ը` Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Այսպիսով, հայտնի դարձան մրցաշարի մասնակից բոլոր 10 երկրները. Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հոլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Ադրբեջան:
 

Հայտնի են աշխարհի թիմային առաջնության բոլոր մասնակիցները