«Նորավանք» հիմնադրամին կփոխանցվի 2.5 մլն դրամ
23/10/2013 15:59

«Նորավանք» հիմնադրամին կփոխանցվի 2.5 մլն դրամ

Երևանում անցկացվելիք «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը. տեղեկատվական ասպեկտ»‰ միջազգային գիտաժողովը կազմակերպելու համար կառավարության որոշմամբ «Նորավանք»‰ գիտակրթական հիմնադրամին տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել մոտ 2.5 մլն դրամ:

Գիտաժողովը նվիրված է աշխարհաքաղաքական ու տնտեսական մրցակցության, տարածաշրջանային հակամարտությունների պայմաններում քաղաքական և տեղեկատվական ազդեցության ու հակազդեցության նպատակների, մեթոդների, տեխնոլոգիաների քննարկմանը:

«Նորավանք» հիմնադրամին կփոխանցվի 2.5 մլն դրամ