.jpg)
Վրաստանում հեռուստաալիքները վարկանիշ են ապահով թուրքական սերիալներով
Վրաստանում վերջին տարիներին բավական ակտուալ է դարձել վրացական հեռուստաալիքներով թուրքական հեռուստասերիալների ցուցադրությունը: Բանն այն է, որ հեռուստաալիքները վրացականին զուգահեռ ցուցադրում են թուրքական արտադրության հեռուստասերիալներ, որոնց դիտողականությունն ավելի բարձր է, քան տեղականինը:
Վրացական հեռուստաալիքները հրամցնում են հեռուստադիտեղներին թուրքական կենցաղն, առօրյան, ավանդույթներն ու սովորույթներն, ինչն էլ կամա, թե ակամա ստիպում է վերջիններին ճանաչել, հասկանալ, ընդունել, հավանել, ինչու ոչ՝ հետագայում նաև ընդօրինակել դրանք, ինչն ինքնին վտանգավոր երևույթ է:
Միգուցե սա վրացական հեռուստաալիքներին լրացուցիչ ֆինանսական հոսքեր է ապահովում և դիտողականությունն է բարձրացնում, կամ գուցե սա այլ խնդիր է լուծում, որի հիմքում ընկած են թրքամետ ծրագրեր, միևնույնն է, բոլոր դեպքերում դա անհանգստանալու տեղիք է տալիս:
Մի կողմից սա, իհարկե, անլուրջ կարող է թվալ, սակայն եթե ռեալ նայենք այս ամենին, կհամոզվենք, որ գնալով խնդիրը լրջանում է: Դրա վառ ապացույցը թուրքական սերիալների ցուցադրությամբ հետաքրքրված հեռուստաալիքների թվի աճն է, և դրա օրինակներից մեկն էլ վրացական Maestro TV- ով ցուցադրվող վերջին գովազդն է, որում հաղորդվում է հոկտեմբերի 28-ից թուրքական նոր հեռուստասերիալի` ցուցադրությունը սկսելու մասին: