.jpg)
Արևմուտքի պատժամիջոցներից ամենից շատ տուժել են քաղցքեղով հիվանդ իրանցիները
Քաղցկեղով և հեմոֆիլիայով տառապող հիվանդները առավելագույն վնասներն են կրել Իրանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներից: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի դեղարդյունաբերությունը հումքի պակասի պատճառով դժվարանում է արտադրել քաղցքեղով հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցները:
«2013 թ. փետրվարի 8-ին հրապարակված ԱՄՆ առևտրի նախարարության զեկույցի համաձայն՝ շուրջ 50 տոկոսով նվազել է Իրան արտահանվող դեղամիջոցների ծավալը, չնայած որ Վաշինգտոնը պնդում է, թե պատժամիջոցները չեն ընդգրկում մարդասիրական ոլորտը:
Իրանի կառավարությունը բազմիցս շեշտել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցները զգալի կերպով կանխել են դեղամիջոցների մուտքն Իրան և դրա հետևանքով միլիոնավոր հիվանդների կյանքը, որոնք տառապում են քաղցկեղով, հեմոֆիլիայով, շաքարախտով, հեպատիտով և թալասեմիայով վտանգի է ենթարկվել»,- նշում է իրանական աղբյուրը: