Կոստայի ծառայություններով հետաքրքված է «Չելսին»
23/10/2013 18:58

Կոստայի ծառայություններով հետաքրքված է «Չելսին»

«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան խոստովանել է, որ վերջապես որոշել է, թե որ երկրի հավաքականի կազմում հանդես կգա` Բրազիլիայի, թե՞ Իսպանիայի: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Որոշել եմ, թե որ հավաքականը կընտրեմ, սակայն այդ մասին հիմա չեմ բարձրաձայնի: Մարդիկ, ովքեր պետք է իմանան դա, արդեն ամեն ինչ գիտեն: Իսկ մյուսներին կտեղեկացնեմ միայն այն ժամանակ, երբ հարմար պահը գա»,- նշել է Կոստան:

Ի դեպ, վերջին լուրերի համաձայն, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: Նշվում է, որ «արիստոկրատները» Կոստային ձեռք բերելու փորձ կկատարեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
 

Կոստայի ծառայություններով հետաքրքված է «Չելսին»