Ռուս հայտնի գրողը դժգոհել է Երևանի ազգային գրադարանի աշխատանքից
23/10/2013 20:04

Ռուս հայտնի գրողը դժգոհել է Երևանի ազգային գրադարանի աշխատանքից

Ռուս ժամանակակից գրող Լյուդմիլա Ուլիցկայան իր՝ «Սրբազան աղբ» ինքնակենսագրական գրքում, որը հրատարակվել է 2012 թվականին, անդրադարձել է Երևանի ազգային գրադարանին: Մեջբերում ենք գրքի այդ հատվածը՝ թարգմանաբար.

«Իմ ոչ մեծ գրական ֆոնդից ես որոշեցի սկսել մի նախագիծ, որն ուներ «Բարի հարևաններ» անվանումը: Դրա շրջանակներում ես հավաքեցի լավ գրքեր, որոնք ցանկանում էի նվիրել Միջին Ասիայի, Մերձբալթյան երկրների, Կովկասի, Մերձկովկասի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի ազգային գրադարաններին:

Նպատակ ունեի դրանով աջակցել այդ երկրներում ապրող ու ռուսերեն ընթերցող մարդկանց:

Մի խոսքով՝ գրքերի մեծ մասը մենք արդեն ուղարկել էինք ու բոլորը շատ գոհ էին, բայց ահա Հայաստանի ազգային գրադարանի հետ խնդիր առաջացավ: Գրքերն ուղարկելու առաջարկով մենք բազմիցս դիմեցինք գրադարանին, սակայն ոչ մի պատասխան այդպես էլ չստացանք: Ցավալի է, իհարկե, բայց գրքերը կուղարկվեն նրանց, ովքեր ցանկանում են ստանալ դրանք: Չգիտեմ սա ալարկոտության, ձեր չինովնիկների տգիտության հետևանք է, թե գիտակցված մերժողականության, բայց երկու դեպքում էլ՝ ցավալի է»,- գրել է Ուլիցկայան: 

Նշենք, որ Լյուդմիլա Ուլիցկայան ամենահայտնի ժամանակակից գրողներից մեկն է: Մասնավորապես «Forbes» ամսագիրը նրան դասել է Ռուսաստանում ամենաընթերցվող հեղինակների ցուցակում: 

 

Ռուս հայտնի գրողը դժգոհել է Երևանի ազգային գրադարանի աշխատանքից