Կառավարությունը որոշել է չխրախուսել բազմազավակությանը
23/10/2013 18:50

Կառավարությունը որոշել է չխրախուսել բազմազավակությանը

«Պետական կենսաթոշակների մասին»‰ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:

Նրանք առաջարկում են երեք և ավելի երեխա ունեցող մայրերի համար կենսաթոշակի իրավունք տվող տարիքը և ստաժի համար սահմանված օրացուցային տարիները պակասեցնելու ճանապարհով խրախուսել բազմազավակությունը:

Կառավարությունն իր եզրակացությամբ մատնանշել է նախագծի անընդունելի դրույթները և նպատակահարմար չի համարել դրա ընդունումը:

Կառավարությունը որոշել է չխրախուսել բազմազավակությանը