Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակ է անհայտ ժամանակով
23/10/2013 14:41

Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակ է անհայտ ժամանակով

Տավուշի մարզի Պառավաքար համայնքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ շարունակում են կրակել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը.

«Գյուղի վրա չեն կրակել: Կրակոցները դիրքերի ուղղությամբ են»,- ասաց նա:

Գյուղապետը հաստատեց այն տեղեկատվությունը, որ փակ է Պառավաքար-Վազաշեն ճանապարհը.

«Այն փակել ենք, որովհետև վտանգավոր է: Դեռ պարզ չի, թե որքան ժամանակ է փակ մնալու: Բայց գյուղում ելումուտ կա, քանի որ բաց է Պառավաքար-Բերդ ավտոճանապարհը»,- ասաց Ռոլանդ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա: Կրակոցների հետևանքով զոհվել է 1994թ.-ին ծնված ժամկետային զինծառայող Գարիկ Պողոսյանը: Եվս երեք զինծառայող վիրավորվել են:

Նախորդող հրապարակում` Հակառակորդի կողմից կրակ բացելու առթիվ հարուցվել է քրգործ

 

Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակ է անհայտ ժամանակով