Պատվիրակությունների կազմավորման և գործունեության կարգը հայտնի է
23/10/2013 10:56

Պատվիրակությունների կազմավորման և գործունեության կարգը հայտնի է

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակությունների կազմավորման կարգը:

Ըստ որի` կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների (այսուհետ` Պատվիրակություններ) կազմավորման և դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները` նպատակ ունենալով ապահովելու Պատվիրակությունների գործունեության արդյունավետությունը:

Եւ այսպես` Պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների, պատգամավորական խմբերի պատգամավորների հիմնական և փոխարինող կազմում ներկայացվածության համամասնությունները սահմանում է Ազգային ժողովի նախագահը` հաշվի առնելով միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կանոնադրությունները, ինչպես նաև Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի պատգամավորների թվաքանակը: Ազգային ժողովի նախագահը կարող է նաև սահմանել ռոտացիոն կարգ` հնարավորություն ընձեռելով պատվիրակության կազմում չընդգրկված խմբակցության, պատգամավորական խմբի ներկայացուցիչներին որոշակի պարբերականությամբ ընդգրկվելու համապատասխան պատվիրակության կազմում:

Ազգային ժողովի նախագահը Պատվիրակությունների կազմերում իր հայեցողությամբ կարող է ընդգրկել նաև Ազգային ժողովի խմբակցություններում և պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորի (պատգամավորների):

Պատվիրակության փոխարինող կազմից որևէ անդամի գործուղման նպատակահարմարությունը յուրաքանչյուր դեպքում որոշում է Ազգային ժողովի նախագահը` կախված տվյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության օրակարգային հարցերից: Պատվիրակությունների ղեկավարներին (անհրաժեշտության դեպքում` նրանց փոխարինողներին) նշանակում է Ազգային ժողովի նախագահը` համապատասխան Պատվիրակության կազմից: 

Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակությունների կազմավորման կարգի այլ մանրամասները` այստեղ

Պատվիրակությունների կազմավորման և գործունեության կարգը հայտնի է