.jpg)
Հավայան կղզիներում սերֆինգիստը ծեծել է շնաձկանը
Հավայան կղզիներում 25-ամյա սերֆինգիստը Ջեֆ Հորտոնը ոչ միայն ողջ է մնացել շնաձկան հարձակումից հետո, այլև՝ ծեծել է գիշատչին:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ Հորտոնը, ով թեթև քերծվացքներ է ստացել, կարողացել է հաղթել շնաձկանը` բռնցքամարտի հնարքներին տիրապետելու շնորհիվ:
Երբ ձուկը Կաուաի կղզու մոտ հարձակվել է սերֆինգիստի վրա, նա կարողացել է մեկ ձեռքով բռնել շնաձկանը, մյուսով ուժեղ հարվածներ ուղղել կենդանու աչքին:
Հարվածներից մեկը դիպուկ է եղել և շնաձուկը հեռացել է, իսկ Հորտոնը բարեհաջող հասել է ափ: