Թուրքիայում բացվել է առաջին իսլամական սեքս-շոփը
23/10/2013 19:36

Թուրքիայում բացվել է առաջին իսլամական սեքս-շոփը

Թուրքիայում բացվել է իսլամական առաջին սեքս-շոփը: Այն առաջարկում է պահպանակներ, մերսման համար յուղեր, ֆերամոններով օծանելիք: Իր տեսակի մեջ այն առաջինն է մուսուլմանական երկրում:

«Halal Sex Shop» կայքն իր ապրանքները ներկայացնում է որպես «բացարձակ անվնաս» և իսլամի նորմերին համապատասխան:

Համացանցից օգտվողները կարող են այցելել կայք, հնարավոր է ընտրել ապրանքներ՝ նախատեսված ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:

Կայքի մյուս բաժիններում հնարավոր է մասնակցել քննարկումների՝ «Սեքսուալ կյանքը իսլամում», «Օրալ սեքսը՝  իսլամի համատեքստում» և այլ թեմաներով:

«Իսլամը ողջունում է սեքսը որոշակի հանգամանքներում: Վաճառքում կան ապրանքներ, որոնք թույլատրված են իսլամով»,- գրել են կայքի հիմնադիրները:

Թուրքիայում կան այսպես կոչված «էրոտիկ խանութներ», սակայն վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը անցած տարի առաջարկել է անվանափոխել ու կոչել «սիրո խանութներ»:

Թուրքիայում բացվել է առաջին իսլամական սեքս-շոփը