.jpg)
«Զզվելի հերյուրանք է այն, որ Վարդան Պետրոսյանը հարբած է եղել»
Դերասան Վարդան Պետրոսյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարին և դրան հաջորդած իրադարձություններին:
«Բոլորին խնդրում ենք չհավատալ այն զզվելի հերյուրանքներին, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ-ժ արագությամբ: Այս ստեր տարածողներին, ատելութուն սերմանողներին, «արդարադատություն» գոռացողներին ու վրեժ պահանջողներին խնդրում ենք սպասել հետքննության արդյունքներին:
Վարդան Պետրոսյանի ընտանիքը կապնվել է տուժված ընտանիքի հետ, ցավակցել նրանց: Լրագրողներ, գոնե եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ, մի խախտեք ժուռնալիստական էթիկայի տարրական կանոնները»:
Նախորդող հրապարակումներ՝ Դերասան Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել. Նրա վիճակը գնահատվում է ծանր
Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է. Վթարի հետևանքով արդեն երկու զոհ կա
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ
Վարդան Պետրոսյանը հիվանդասենյակ կտեղափոխվի. Տուժողներից մեկին կվիրահատեն