BBC-ն Կոնդի իրանական մզկիթի վերաբերյալ ֆոտոշարք է պատրաստել
24/10/2013 19:37

BBC-ն Կոնդի իրանական մզկիթի վերաբերյալ ֆոտոշարք է պատրաստել

BBC լրատվական գործակալության իրանական ծառայությունը Երևանի Կոնդ թաղամասում գտնվող 1687թ. կառուցված իրանական մզկիթի վերաբերյալ ֆոտոշարք է պատրաստել:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ մզկիթի տարածքում ներկայում բնակվում են 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերից փախած և Հայաստանում ապաստան գտած մի քանի հայ ընտանիքների ժառանգներ: Ըստ աղբյուրի՝ մզկիթում բնակվելու թույլտվություն տրվել է ԽՍՀՄ տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից:

Նշենք, որ Խորհրդային Միության տարիներին, ի թիվս բազմաթիվ եկեղեցիների` վնասվել է նաև այս մզկիթը:

Սակայն, Երևանում պահպանվել է 1766 թ. կառուցված իրանական մեկ այլ մզկիթ, որը Կովկասում ամենամեծն է: ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերանորոգվել է և պահպանվում է պետության կողմից:

Ավելին, Իրանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Կապույտ մզկիթը» վերանորոգելուց և ամբողջական տեսքի բերելուց հետո քայլեր կձեռնարկվի, որպեսզի այն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում:

Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին, վերջերս տեղի ունեցած մամլո ասուլիսներից մեկի ընթացքում գոհունակությամբ նշել էր, որ ՀՀ մշակույթի նախարարության հետ սերտ համագործակցություն է ծավալվում՝ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում մզկիթի ներառման հետ: 

BBC-ն Կոնդի իրանական մզկիթի վերաբերյալ ֆոտոշարք է պատրաստել