.jpg)
24/10/2013 20:31
Արբալետից գլխին կրակոցից հետո կատուն կենդանի է մնացել. Լուսանկարներ
Նոր Զելանդիայում Մու-մու անունով կատուն գլխին ստացած կրակոցից հետո հրաշքով ողջ է մնացել:




Կատվին փողոցում հայտնաբերած կինը սկզբից կարծել է, թե կատվի գլխին ինչ-որ խաղալիք են հագցրել, սակայն զննելով կատվին պարզել է, որ կատվի գանգի մեջ նետ է մխրճված:
Անասնաբույժները զննելով կատվին պարզել են, որ կենդանուն կրակել են արբալետից:
Նշվում է, որ վիրահատությունից հետո կատվի կյանքը հաջողվել է փրկել, բարեբախտաբար նետը չի վնասել կատվի ուղեղը: