.jpg)
Կարեն Վարդանյան. Պետք է ստեծել ՏՏ ինժեներների արհմիություն
2014 թ-ին Հայաստանն անցում է կատարելու կուտակային կենսաթոշակային համակարգին: 1974 թ-ից հետո ծնվածները, ովքեր կստանան մինչև 500 000 դրամ աշխատավարձ, պարտադիր պետք է աշխատավարձի 5 տոկոսը ուղղեն կենսաթոշակային ֆոնդեր, իսկ 500 000 և բարձր աշխատավարձ ստացողները` 10 տոկոսը: Համապատասխանաբար 5 և 10 տոկոս տրամադրելու է պետությունը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ինժեներները բողոքի ալիք են բարձրացրել, քանի որ ոլորտում աշխատավարձրեը բարձր են, ինժեներների մտահոգությունը գումարների վերադարձելիության հետ է կապված: Facebook-ում առանձին էջ է բացվել, որտեղ նշված է ստորագրահավաքին մասնակցող ընկերությունները,
Ստորագրված է
1.ArdInnoTekh, 2.Armsoft, 3.Arwest, 4.CQG, 5.Credence, 6.Damaris, 7.Dinamica Testing, Centre, 8.EPYGI LABS, 9.Essential Solutions, 10.Haylink, 11.Macadamyan, 12.Memoir systems, 13.Mentor, 14.Microsoft, 15.Monitis, 16.NairiSoft, 17.National Instruments, 18.Open Soft Consult, 19.OZ soft, 20.Questrade, 21.SFL, 22.Sonics, 23.Sourcio, 24.Synergy, 25.Synopsys, 26.Virtual solution, 27.VMware, 28.Volo, 29.Webb fontaine, 30.Ալտակոդ, 31.Գալլարի Սիսթեմս, 32.Էներջայզ Գլոբալ Սերվ, 33.Իննովեյթիվ Սոլուշն, 34.Ինտելլկորս, 35.Լուգերա և Մակլեր, 36.Հիյթեգրիտի, 37.Պեգաս լոջիք, 38.Պրեմիեր Ֆուդս, 39.Օվակ Թեք:
Ոլորտի ընկերությունները պահանջում են փոխել կենսաթոշակային կուտակային համակարգի որոշ դրույթները և պատրաստվում են դիմել վարչապետին:
Խնդրի վերաբերյալ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը Aysor.am թղթակցին ասաց, որ ճիշտ կլիներ, որ կենսաթոշակային ֆոնդերում կուտակվող գումարները ուղղվեին երկրի տեխնոլոգիական զարգացմանը, խրախուսվեին, որ այդ գումարները ներդրվեին խոշոր պրոեկտներում, ոչ թե վաղը, օրինակ, գումարները զրոյանան, ու ոչ մի կենսաթոշակ էլ չվճարվի:
Ըստ նրա՝ ոլորտի ինժեներները, ովքեր դժգոհ են նոր կենսաթոշակային համակարգից, պետք է ոչ միայն զբաղվեն ստորագրահավաքով, այլև ստեղծեն ոլորտի ինժեներների արհմիություն, քանի որ վաղը կարող է այլ խնդիրներ ևս ծագեն և կարիք կլինի ինստիտուցիոնալ մոտեցման, ոչ թե ժամանակավոր:
«Պետք է ինժեներները հատուկ ռազմավարությամբ մտածեն, ոչ թե իրավիճակային»,- շեշտեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը՝ հավելելով, որ այս դեպքում ինժեներների պայքարը արդյունավետ կլինի:
Խնդրի վերևաբերյալ ԻՏՁՄ դիրքորոշման մասին Կարեն Վարդանյանը փոխանցեց, որ ինքը գործադիր տնօրեն է և իրականանցում է վարչության որոշումները, ինչ կորոշեն վարչության անդամները, ինքը` կիրականացնի:
Նախորդ հրապարակում` ՏՏ ոլորտի մասնագետները մտահոգ են. Ո՞վ է երաշխավորելու թոշակների գումարը: